StrikeballՍթրայքբոլ (airsoft)՝ իրական հանդերձանք, տասից ավելի խաղավայր Երևանում և մարզերում, սցենարներ՝ թե սկսնակի, թե փորձառու խաղացողի համար։
Դիմակ, ակնոց և ձեռնոց՝ բոլորի համար։ Ինստրուկտաժ մինչ մարտը։
Զենք, զինամթերք, համազգեստ՝ գնի մեջ։
Team Deathmatch, CTF, Bomb/Defuse՝ դատավորի ուղեկցությամբ։
Team-building ընկերությունների, ծնունդների և ուսանողների համար։
Զանգ կամ WhatsApp՝ ասում եք օրը, ժամը և քանի հոգի եք։ Խաղավայրը ընտրում ենք միասին։
Տեղում ստանում եք համազգեստ, զենք, դիմակ և զինամթերք՝ ձեր չափսով։
10 րոպե՝ կանոնները, թիմերի բաշխումը և սցենարը։ Հետո արդեն դաշտում եք։
3–4 ժամ խաղ՝ մի քանի ռաունդ, ընդմիջումներով և վերջում թիմային ֆոտո։
Տասից ավելի վայր՝ ընտրում եք ըստ խմբի չափի, եղանակի և հեռավորության։ Յուրաքանչյուրի վիդեոն կարող եք տեսնել քարտի վրայի հղումով։
Ամենամեծ տարածքը՝ լքված շենքն ու անտառը կողք կողքի։ Խաղը սկսվում է շենքում, շարունակվում ծառերի արանքում։ Հարմար է 30 հոգանոց խմբերին։
Քաղաքի ներսում՝ բետոնե հարկեր և միջանցքներ։ Ամենամոտ վայրը, եթե ժամանակ չկա դուրս գալու։
▶ Տեսնել վիդեոն
Բազմահարկ շենք՝ սենյակային մարտի համար։ Անձրևն ու շոգը այստեղ նշանակություն չունեն։
▶ Տեսնել վիդեոն
Սարեր և փշատերև անտառ։ Ամռանը ամենազով վայրն է՝ ամբողջ օրվա խաղի համար։

Անտառ և ձոր՝ հանգստյան գոտու կողքին։ Հարմար է կորպորատիվ ամբողջ օրվա ծրագրին։

Բաց տարածք լճի մոտ՝ երկար դիրքային մարտերի համար։ Ամառային սեզոն։

Խիտ անտառ և անհարթ ռելիեֆ։ Ամենադժվար վայրը՝ փորձառու խաղացողների համար։
Ամեն ինչ տրամադրում ենք մենք։ Բեր միայն թիմդ։
Երկու թիմ, մեկ դաշտ։ Հաղթում է վերջին կանգնած կազմը։ Լավագույնը սկսնակների առաջին ռաունդի համար։
Դրոշը թշնամու բազայում է։ Առանց իրար հետ խոսելու չի ստացվում։
Մի թիմը տեղադրում է, մյուսը՝ չեզոքացնում։ Ժամանակի ճնշում և կոորդինացիա։
Երեք կետ դաշտում։ Միավորները հավաքվում են, քանի դեռ կետը վերահսկում եք։
Մեկ խաղացող՝ պաշտպանվող անձ։ Ուղեկցեք նրան դուրս՝ առանց կորուստի։
Բոլորը բոլորի դեմ՝ առանց թիմերի։ Ամենալարված ֆինալային ռաունդը։
Սկզբում մեկ-երկու «վարակված»։ Ամեն խոցվածը դառնում է զոմբի։ Ողջերը պիտի դիմանան մինչև վերջ։
Մի թիմը պահում է պատանդին, մյուսը՝ ազատում։ Զգույշ գործողություն՝ առանց պատանդին վնասելու։
Անհավասար ուժեր՝ գրոհողներ ընդդեմ պաշտպանների։ Ամրությունը վերցնել կամ պահել մինչև վերջ։
Մթության մեջ՝ լապտերներով և գիշերային մարտավարությամբ։ Բոլորովին այլ ադրենալին։ Ամրագրվում է առանձին։









* 20+ հոգանոց խմբերի դեպքում գործում են զեղչեր
Կազմակերպում ենք ընկերությունների, դպրոցական և ուսանողական խմբերի, ինչպես նաև ծննդյան օրերի համար՝ ձեր սցենարով և ժամանակացույցով։

Դիմակը դաշտում չի հանվում՝ ոչ մի պայմանում։
Ալկոհոլի ազդեցության տակ խաղին չեն թողնում։
5 մետրից մոտ՝ կրակի փոխարեն «kill» հայտարարում։
Խփվելուց հետո ձեռքը վեր և դուրս՝ վերածնման կետ։
16 տարեկանից ցածր՝ միայն ծնողի ուղեկցությամբ։
Հարվածը զգացվում է, բայց համազգեստի և պաշտպանիչ միջոցների շնորհիվ ցավոտ չէ։ Կարող է մնալ թեթև կարմրություն։
10–20 հոգով լավագույնն է՝ երկու լիարժեք թիմ է դուրս գալիս։ Ավելի փոքր խմբերին միացնում ենք ընդհանուր խաղին։
Հարմար կոշիկ և սպորտային հագուստ։ Համազգեստը տալիս ենք մենք՝ վրայից հագնելու համար։
Տեղափոխում ենք փակ շենք կամ վերաամրագրում ձեզ հարմար օրվա։
Միջինում 3–4 ժամ՝ ներառյալ հանդերձավորումը, ինստրուկտաժը և 4–6 ռաունդ։
Լրացրեք՝ WhatsApp-ը կբացվի արդեն պատրաստ հաղորդագրությամբ։ Կամ ուղղակի զանգահարեք։





